Իրանի և ԱՄՆ-ի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների երրորդ փուլը սկսվել է հինգշաբթի օրը Ժնևում, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։

«Ժնևում՝ Օմանի դեսպանատանը սկսվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային հարցի շուրջ Օմանի միջնորդությամբ անցկացված անուղղակի բանակցությունների երրորդ փուլը, որին ներկա են գտնվել երկու կողմերի պատվիրակությունները», - ասվում է հայտարարության մեջ։

Իրանի պատվիրակությունը գլխավորում է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։