ԱՄՆ իշխանությունների հայտարարությունների երկիմաստությունը խոչընդոտում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջողությանը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղային։

«ԱՄՆ-ի հայտարարություններում առկա հակասությունները չեն նպաստում դիվանագիտական գործընթացի շարունակմանը», - ասել է նա իրանական պետական հեռուստառադիոընկերության եթերում։