Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ 

Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: 

Լոռու մարզի ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար` դժվարանցանելի։   

Մաստարա-Լանջիկ, Նորավան-Կապան ավտոճանապարհները և Կարբի գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ ընկած հատվածը փակ են կցորդով բեռնատարների համար։ 

Սիսիան-«Զանգեր» և «Լծենի սար» կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար: 

Լոռու մարզում, Թալինի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ 

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։       

Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։