Փետրվարի 27-ին՝ ժամը 07:47-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արցախի պողոտայում գտնվող ավտոտեխսպասարկման կետում: Այս մասին NEWS.am–ին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:28-ին: