Թբիլիսում ահաբեկչության փորձը Հայաստանում ռուսաստանցի սահմանապահների ծառայության ժամանակացույցի փոփոխություններ չի առաջացրել:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության աղբյուրը, ծառայությունն  իրականացվում է այնպես, ինչպես նախկինում, վերահսկողությունը չի խստացվել: «Իրավիճակը կայուն եւ հանգիստ է: Ամեն ինչ այնպես է, ինչպես երեկ»,-նշեց զրուցակիցը:

Նախօրեին պայթյուն էր որոտացել Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում գտնվող Իսրայելի դեսպանատան մոտ, ահաբեկչության փորձ էր եղել նաեւ Թբիլիսիում Իսրայելի դեսպանատան մոտ: Իսրայելի կառավարության ղեկավար Նեթանյահուն Իսրայելի նկատմամբ ահաբեկչության մեջ մեղադրել էր Իրանին: Ի պատասխան Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ իսրայելական կողմի հայտարարությունները պրոպագանդիստական պատերազմի մաս են: