Իրանը պատրաստ է աջակցել Աֆղանստանի եւ Պակիստանի միջեւ հակամարտության կարգավորմանը, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
«Աֆղանստանը եւ Պակիստանը պետք է լուծեն իրենց առկա տարաձայնությունները բարիդրացիական հարաբերությունների շրջանակում եւ երկխոսության միջոցով։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել երկխոսությունը խթանելու եւ երկու երկրների միջեւ փոխըմբռնումն ու համագործակցությունն ամրապնդելու գործում»,- գրել է նա X-ում։





























