Աֆղանստանի Զինված ուժերը հարվածել են Պակիստանում գտնվող «միջուկային օբյեկտին» եւ Հայբեր-Պահտունհվա նահանգի Աբոտաբադ քաղաքի մոտակայքում գտնվող Կակոլ բնակավայրում տեղակայված ռազմակայանին։ Աս մասին տեղեկացրել է աֆղանստանյան Ariana News հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ «հարյուրավոր զոհվածներ եւ վիրավորներ» տեղափոխվել են Իսլամաբադի Պակիստանի բժշկական գիտությունների ինստիտուտ։ Կակոլում է գտնվում Պակիստանի ռազմական ակադեմիան։




























