Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հրաժարվել է հետազոտվել բժիշկների միջազգային խմբի մոտ:

Ուկրաինայի քրեակատարողական ծառայության հաղորդմամբ, Խարկովի Կաչանովսկի գաղութ է ժամանել բժշկական հանձնաժողովը 6 ուկրաինացի եւ 5 օտարերկրացի բժիշկների մասնակցությամբ: Գերմանացի եւ կանադացի բժիշկներին հրավիրել էր Տիմոշենկոն, սակայն հրաժարվել է մասնակցել բուժստուգմանը, քանի որ հանձնաժողովում ուկրաինացի մասնագետներ կան:

Հրաժարումը արձանագրվել է բժիշկների կողմից, եւ հանձնաժողովը այժմ քննարկում է հետագա գործողությունները:

Տիմոշենկոյի պաշտպան Սերգեյ Վլասենկոն ոչ կոռեկտ է որակել հայտարարությունը, թե իր պաշտպանյալը հրաժարվել է բուժստուգումից: Իշխանությունները ավելի վաղ հայտնել էին, թե Տիմոշենկոյին կարող են հետազոտել օտարերկրացի բժիշկները, քանի որ հրաժարվումէ  ուկրաինացիների ծառայություններից, եւ այժմ դիրքորոշման փոփոխությունը վկայում է, որ չեն ցանկանում անկախ փորձաքննություն իրականացնել: