Ռուսաստանը հուսով է, որ բախումները աֆղանա-պակիստանյան սահմանին շուտով կդադարեն։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Կրեմլը հետեւում է իրավիճակի զարգացմանը աֆղանա-պակիստանյան սահմանին։
Պեսկովը հայտնել է, որ պատրաստվում են շփումներ Պակիստանի վարչապետ Շարիֆի հետ, ժամկետի մասին Կրեմլը կտեղեկացնի ավելի ուշ։



























