Բժիշկները բացահայտել են «կոտրված սրտի ախտանիշը». մարդը կարող է մահանալ ոչ միայն վախից եւ վշտից, այլ նաեւ սիրուց: Նման եզրահանգման են եկել գիտնականները Սիրահարների օրվա` Սուրբ Վալենտինի նախօրեին:

«Չհաղթահարվող վախը, ուժեղ հոգեկան ցավը կամ, ընդհակառակը, ուրախությունը կարող են հանգեցնել սրտի անբավարարության»,-բացատրել է սրտաբան Ալեքսանդր Լիոնը: «Կոտրված սրտի ախտանիշը» ադրենալինի զանգվածային թոթափում է, որը ամբողջ լարվածությունը տեղափոխում է սրտի վերին հատված:

Տարածված է եղել այն կարծիքը, որ ադրենալինը հարկադրում է սրտին արագ աշխատել: Բայց բժիշկ Լիոնի բացահայտումը ապացուցել է, որ որոշ դեպքերում ադրենալինը, ընդհակառակը, թուլություն է առաջացնում եւ խոչընդոտում է սրտի աշխատանքին, ինչն էլ իր հերթին, կարող է դառնալ մահվան պատճառ, գրում է Guardian-ը: