Փետրվարի 11-ին, ժամը 10.30-ին, շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դիմիտրովի փողոցի 55 հասցեում հանկարծամահ է եղել տանտերը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դիակի վրա բռնության հետքեր կան: Իրավիճակը հուշում էր, որ Մաթեւոսյանը ոչ թե հանկարծամահ էր եղել, այլ` սպանվել:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նախորդ օրը երեկոյան հիշյալ հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Մաթեւոսյանին ծեծի էր ենթարկել նույն փողոցի բնակիչ, նախկինում 3-անգամ դատապարտված, 45-ամյա Արթուր Խաչատրյանը՝ «Ֆրից» մականունով: Խաչատրյանը նույն օրը հայտնաբերվել եւ սպանության կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունիի բաժին, որտեղ տարված օպերատիվ-քննչական եւ բացատրական աշխատանքների արդյունքում նա խոստովանել է հանցանքը:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Արթուր Խաչատրյանը կալանավորված է: Կատարվում է նախաքննություն:



























