Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւան, ով տեղափոխվել էր հիվանդանոց փետրվարի 9-ին իր շտաբի վրա կատարված հարձակումից հետո, չի բացառել, որ կդադարի զբաղվել քաղաքականությամբ եւ կլքի Հարավային Օսիան: Նա խոստացել է վերջնական որոշում կայացնել առաջիկա օրերին:
«Երբ ես սկսեցի զբաղվել, չէի մտածում, թե ինչ աղբ է դա, որ այստեղ մարդիկ պատրաստ են իրենց նպատակներին հասնելու համար գնալ ամեն ինչի` չխորշելով ոչնչից: Ես, իհարկե, հուսով եմ, որ աշխարհում ինչ-որ տեղ ազնիվ քաղաքականություն կա, բայց մեզ մոտ ցավոտ այդպես չէ»,- ասել է նա «Ինտերֆաքսի» հետ զրույցում:
Նա նաեւ չի բացառել, որ ներկայիս պայմաններում ստիպված կլինի լքել Հարավային Օսիայի սահմանները:




























