Իսրայելի անվտանգության ծառայությունների աղբյուրը պնդում է, որ Իրանի վրա հարձակումը ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ գործողությունն է, հայտնում է իսրայելական Channel 12 հեռուստաալիքը:

Ըստ այդ տեղեկատվության՝ թիրախներից մեկը եղել է Իրանի նախագահական համալիրը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հարվածներ են հասցվել նաև այն օբյեկտներին, որոնցից Իրանը կարող էր հարձակվել Իսրայելի վրա:

Իսրայելի վրա հրթիռային հարձակումների մասին դեռևս որևէ հաղորդում չի եղել և իսրայելցիներին հրահանգ է տրվում մնալ անվտանգ գոտիների մոտ, բայց չմտնել դրանց մեջ։