Թերեւս, Ուիթնի Հյուսթոնի մահվան գործը նույնպիսի զարգացում է ստանալու, ինչ փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի մահվան գործը: Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում Հյուսթոնի հյուրանոցում հայտնաբերված դեղերի կապակցությամբ, եւ քննիչները մտադիր են բժիշկներից պահանջել գրառումները: The Sun թերթը հաղորդում է, որ եթե պարզվի, թե դեղերը ապօրինաբար են տրվել, բժիշկները պատասխան կտան հանցավոր անփութության համար:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե Հյուսթոնը ուժեղ հանգստացնող դեղեր եւ հակադեպրեսանտներ է ընդունել` քսանաքս, իբուպրոֆեն, միդոլ, ամոկսացիլին: Ուիթնիի մոտ կարող էր սրտի նոպա լինել դեղամիջոցների նկատմամբ օրգանիզմի բացասական ռեակցիայի պատճառով:
Ավելի վաղ արդեն հաղորդվել է, որ նշանակված դեղամիջոցները նման են եղել Ջեքսոնին նշանակված դեղերին: Ջեքսոնն ու Հյուսթոնը եղել են Բեւեռլի-Հիլսի հայտնի Mickey Fine pharmacy դեղատան հաճախորդներ:
TMZ կայքը ստացել է Հյուսթոնի պատվիրած կերակուրների եւ խմիչքների նկարը: Դա համբուրգեր է, կարտոֆիլի ֆրի, բուտերբրոդներ հնդկահավի մսով, Heineken գարեջուր եւ մի գավաթ շամպայն:




























