Իրանի վրա հարձակման պատճառով Իսրայելը փակել է իր օդային տարածքը քաղաքացիական չվերթների համար, հայտնում է Times of Israel-ը:
«Հանրությանը խնդրում ենք չայցելել օդանավակայաններ մինչև հետագա ծանուցումը, — ասված է Տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ: — Այն ուղևորներին, որոնք ներկայումս գտնվում են արտերկրում, խնդրում ենք տեղեկացված լինել չվերթների ժամանակացույցի փոփոխությունների մասին լրատվամիջոցների և իրենց ավիաընկերությունների միջոցով՝ հենց որ օդային տարածքը նորից բացվի»:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ արտերկրում գտնվող իսրայելցիներին «խնդրում են հետևել Ազգային անվտանգության խորհրդի հրահանգներին և հանձնարարականներին»։
«Հենց որ անվտանգության իրավիճակը թույլ տա, օդային տարածքը կվերաբացվի և դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ չվերթները կվերսկսվեն։ Այս մասին ծանուցում կուղարկվի չվերթների վերսկսումից 24 ժամ առաջ», - նշել է գերատեսչությունը։




























