Հարվածներ են հասցվել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանին, հայտնում է «Իրանցի լրագրողի օրագիրը» Telegram-ալիքը:
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին երկրի մայրաքաղաք Թեհրանի կենտրոնում տեղի ունեցած մի քանի պայթյունների մասին:
Իսրայելական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Իրանի տարածքին հասցված հարվածները Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ գործողությունն են:
Հստակեցվում է, որ թիրախներից մեկը եղել է նախագահական պալատը:




























