Իսրայելն ու ԱՄՆ-ն մի քանի ամիս շարունակ միասին պլանավորել են Իրանին հարված հասցնելու գործողությունը, հաղորդում է «12-րդ ալիքը»՝ հղում անելով անվտանգության աղբյուրին։

Աղբյուրը պնդում է, որ Իսրայելը «կգործադրի բոլոր ջանքերը» այս գործողության մեջ և ԱՄՆ-ն «կպահպանի նույն դիրքորոշումը»։ Աղբյուրը նաև հայտնել է, որ համատեղ հարձակման «սկզբնական փուլը» կարող է տևել չորս օր։

Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ առաջին հարվածները հասցվել են առավոտյան ժամերին՝ իրանցիներին «անակնկալի բերելու» համար, որովհետև վերջիններս չեն պասել, որ կարող է ցերեկով հարձակում տեղի ունենալ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ դժգոհ է Իրանի հետ ԱՄՆ-ի վերջին բանակցությունների ընթացքից։ Նա նշել էր, որ Իրանը չի կարող տիրապետել միջուկային զենքի և չպետք է ուրանի հարստացման հնարավորություններ ունենա։

Երեկ նա ասել է, որ «երբեմն անհրաժեշտ է» ուժ կիրառել։