Առայժմ վստահաբար հայտնի է, որ իսրայելական հարվածները թիրախավորել են Թեհրանում մի քանի նախարարությունների շենքերը և այլ ոչ ռազմական նշանակության օբյեկտներ։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Չհաստատված տեղեկություն կա, որ թիրախավորվել են նաև իրանական ՀՕՊ համակարգի հանգույցներ Ղոմի և Քերմանշահի հատվածներում։
Հասցված վնասների մասին հստակ տեղեկատվություն չկա։
Չնայած տարբեր ԶԼՄ-ներում պարբերաբար հաղորդվող լուրերի, ԱՄՆ-ն առայժմ որևէ պաշտոնական հայտարարություն չի արել այս գործողությանն իր մասնակցության մասին։ Իսրայելում արտակարգ իրավիճակ է, և բոլորն անխտիր պատրաստվում են իրանական հրթիռային պատասխան հարվածին»։




























