Ձյան գերության մեջ հայտնված ռումինացիներն առաջին իսկ հնարավորության դեպքում մաքրել են ոչ թե հիվանդանոց եւ դպրոց տանող ճանապարհները, այլ արահետ են բացել դեպի գինետուն: Ձնաբուքի էպիկենտրոնում հայտնված Բուզեու մարզի ղեկավարը լրագրողներին բողոքել է, որ նրա հայրենակիցները չեն ցանկանում փրկարարներին օգնել ձնամաքրման աշխատանքներում:
«Դուք գիտեք, թե որտեղ տանող ճանապարհն են նրանք մաքրել, երբ դուրս են եկել ձյան տակ մնացած տներից: Հիվանդանո՞ցներ:
Դպրոցնե՞ր: Ոչ, դուք սխալվում եք, նրանք ընտրել են գինետունը»,-ասել է մարզի ղեկավարը: Նա պատմել է, որ շատ բնակելի շրջանների մնում են ձյան տակ, բայց մոտակա գինետներ եւ ռեստորաններ տանող արահետները մաքրվել են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ այսօր Ռումինիայում ձյան առատ տեղումների պատճառով Բուզեուի տարածաշրջանի 38 բնակավայր մնացել է «սպիտակ գերության» մեջ:




























