Իրանի նախագահի աշխատակազմի իրազեկ աղբյուրի տվյալներով՝ Մասուդ Փեզեշքիանը ապահով վայրում է, հայտնում է IRNA-ն:

Ավելի վաղ Clash Report ռեսուրսը հայտնել էր, որ Իսրայելը մահափորձ է իրականացրել Մասուդ Փեզեշքիանի դեմ:

Թիրախների թվում է եղել նաև Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին:

Հաղորդվում է, որ այաթոլլա Խամենեին նույնպես տեղափոխվել է անվտանգ վայր: