ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հանգստյան օրերն անցկացնում է Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչում գտնվող իր մասնավոր ակումբում, իսկ այդ ընթացքում ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանին, հայտնում է CNN հեռուստաալիքը:

ԱՄՆ նախագահը Մար-ա-Լագո է մեկնել Տեխաս նահանգի Կորպուս Քրիստի նավահանգստից, որտեղ հանդես էր եկել ելույթով:

Նախագահին ուղեկցող լրագրողների խոսքով՝ նա Մար-ա-Լագո է ժամանել տեղական ժամանակով ժամը 21:01-ին:

Թրամփի հանրային ժամանակացույցում նշված է, որ նա տեղական ժամանակով ժամը 19:00-ին և 19:30-ին հանդիպման և այնուհետև ընթրիքի է մասնակցելու՝ MAGA Inc.-ի հետ փոխկապակցված «super PAC» ընկերության ղեկավարների հետ: