Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարձակմանը զուգահեռ՝ կիբերհարձակումների և հաքերային գործողությունների լայնամասշտաբ ալիք է սկսվել, հայտնում է Fars գործակալությունը:
Նախնական հաղորդումների համաձայն՝ մի քանի առանցքային ներքին լրատվական գործակալություններ և հարթակներ այդ հարձակումների թիրախ են դարձել կամ բախվել են աշխատանքի լուրջ խափանումների:
Ստացված տեղեկատվության համաձայն՝ IRNA և ISNA լրատվական գործակալությունների կայքերը հայտնվել են այն լրատվամիջոցների թվում, որոնք ենթարկվել են հաքերային հարձակման, կամ որոնց հասանելիությունը դժվարացել է:
Նաև հաղորդագրություններ են եղել իրանական ինտերնետում հայտնի հավելվածների և ծառայությունների խափանումների մասին, սակայն այդ հարձակումների բնույթի ավելի ճշգրիտ մանրամասները հրապարակման պահին անհայտ են եղել։





























