Ներկայումս փակ է նաև հարևան Իրաքի օդային տարածքը, հայտնում է TASS-ը՝ հղում անելով «Բաղդադ» թռիչքային տեղեկատվական շրջանի դիսպետչերական ծառայության աղբյուրին, որը պատասխանատու է երկրի օդային երթևեկության համար:

Իսրայելի օդային տարածքը փակ է։ Թել Ավիվի օդանավակայանի աղբյուրը TASS-ին հայտնել է, որ օդանավակայանը կարող է փակ մնալ մինչև երեքշաբթի՝ մարտի 3-ի առավոտը։ Ներկայումս թույլատրվում են միայն նախնական պայմանավորվածությամբ իրականացվող չվերթները։

Ավելի վաղ մենք հայտնել էինք նաև այն մասին, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետ կապված փակվել է Իրանի և Կատարի օդային տարածքը։