Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Էյդեն շաբաթ օրը հայտարարել է, որ խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքում նոր լայնամասշտաբ պատերազմի մեկնարկով, ինչը կապված է Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածների հետ, հայտնում է Reuters-ը։

«Իսրայելն այս հարձակումն անվանում է կանխարգելիչ հարված, սակայն այն չի համապատասխանում միջազգային իրավունքին։ Կանխարգելիչ հարձակումները պահանջում են անմիջական սպառնալիքի անհապաղ վերացում», - նշել է նա Reuters գործակալությանն ուղարկված էլեկտրոնային հայտարարության մեջ։

Նա նաև զսպվածության կոչ է արել և հորդորել չհրաժարվել դիվանագիտական լուծումների որոնումից։