Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին, ով արդեն երկու տարի չի նկարահանվել, մեծ էկրան կվերադառնա չար կախարդի դերով` «Քնած գեղեցկուհու» մոտիվներով նկարահանված «Մալիֆիսենթ» ֆիլմում:

Այդ մասին Ջոլին հայտարարել է Բեռլինում տեղի ունեցող կինոփառատոնի ժամանակ, որտեղ ներկայացրել է իր ռեժիսորական դեբյուտը` «Արյան եւ մեղրի » ֆիլմը:

Սպասվում է, որ քնած գեղեցկուհու մասին պատմող նոր ֆիլմի ռեժիսորը Թիմ Բերթոնն է: Սակայն հետո նա դուրս է մնացել նախագծից, իսկ ֆիլմի նկատմամբ հետաքրքրություն է ցուաբերել Գիլյերմո դել-Տորոն: «Մալիֆիսենթ»-ի ներկա ռեժիսոր է համարվում Ռոբերթ Սթրոմբերգը, ով նախկինում աշխատել է «Ավատար» եւ «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմերի վրա` որպես նկարիչ-բեմադրող, գրում է «Արգումենտի ի ֆակտի»-ն: