«Իրանցի լրագրողի օրագիրը» տելեգրամյան ալիքը հրապարակել է ամերիկյան այն ռազմաբազաների ցանկը, որոնք, ըստ ռեսուրսի տեղեկությունների, տարածաշրջանում իրանական հրթիռների թիրախ են դարձել։

Ըստ ալիքի տեղեկությունների՝ այդ ցանկում ներառվել են Կատարում գտնվող «Ալ-Ուդեյդ» ռազմաօդային բազան, Քուվեյթում գտնվող «Ալ-Սալեմ» ռազմաօդային բազան, Բահրեյնում գտնվող ԱՄՆ հինգերորդ նավատորմի բազան և Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող «Ալ-Դաֆրա» ռազմաօդային բազան։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին վերը նշված բոլոր երկրներում և վերջիններիս մայրաքաղաքներում իրականացված պայթյունների մասին։