Սաուդյան Արաբիայի Թագավորությունն ամենավճռական կերպով դատապարտում է իրանական ակնհայտ ագրեսիան և ԱՄԷ-ի, Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի ու Հորդանանի ինքնիշխանության կոպիտ խախտումը։ Այս մասին ասված է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Թագավորությունը վերահաստատում է իր լիակատար համերաշխությունն ու անվերապահ աջակցությունը եղբայրական երկրներին և պատրաստ է տրամադրել իր ողջ ներուժը՝ նրանց ցանկացած քայլին սատարելու համար։ Հայտարարության մեջ նաև զգուշացվում է այն ծանր հետևանքների մասին, որոնք կարող են առաջանալ պետությունների ինքնիշխանության և միջազգային իրավունքի սկզբունքների շարունակական խախտումների պատճառով», նշվում է հայտարարության մեջ։





























