Գյումրիում, այսօր` փետրվարի 14-ին, ժամը 10.53-ին, Շիրակի մարզի դիսպետչերից տեղեկություն է ստացվել, որ Մյասնիկյան փողոցի թիվ 153 տան բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ լոգարանում հայտնաբերել 55-ամյա Մարիամ Մուրադյանի դին:

Մահվան պատճառները պարզվում են: