Իսրայելի կառավարական «Սիոնի թև» ավիաընկերության «Թիվ 1 բորտը» թռիչք է կատարել «Նևատիմ» ավիաբազայից՝ ուղղություն վերցնելով դեպի արևմուտք։ Այս մասին հայտնում է «Военный Осведомитель» Telegram-ալիքը։
«Ամենայն հավանականությամբ, ինքնաթիռում գտնվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով պատերազմի ընթացքում մեկնում է Հունաստան, ինչպես դա եղավ ամռանը», — նշել է ալիքը։





























