Հռոմը հաստատել է, որ հրթիռային հարվածի տակ է հայտնվել նաև Քուվեյթում գտնվող իտալական ռազմաբազան։ Այնտեղ տեղակայված է եղել մոտ 300 զինծառայող, հաղորդում է Telegraph-ը։
Կառավարության տվյալներով՝ տուժածներ չկան։
Իսկ Սիրիայում պետական լրատվամիջոցների հաղորդմամբ Իրանի հրթիռային հարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել:
Հրթիռն ընկել է քաղաքի հարավում գտնվող շենքի վրա, ինչի հետևանքով մի քանի մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:





























