Ամերիկացի պաշտոնյան «Al Jazeera» հեռուստաալիքին հայտնել է, որ ԱՄՆ-ը կշարունակի օդից և ծովից «մասշտաբային» հարվածներ հասցնել Իրանին, մինչդեռ Իսրայելի առաջնորդը պնդում է, որ այդ հարձակումներն ուղղված են «գոյաբանական սպառնալիքի» վերացմանը։

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իսրայելական և ամերիկյան ռազմական թիրախները խոցվել են «իրանական հրթիռների հզոր հարվածներով»։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ գործողությունը շարունակվելու է «անխոնջ կերպով»։