Իսպանիայի վարչապետ Սանչեսը մերժում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից «միակողմանի» ռազմական գործողությունները, հաղորդում է «Al Jazeera»-ն։

Նա ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններն անվանել է «միակողմանի»՝ նշելով, որ դրանք հանգեցնում են էսկալացիայի և նպաստում են ավելի անկանխատեսելի ու թշնամական միջազգային կարգի ձևավորմանը։

Սանչեսը նաև հայտարարել է, որ մերժում է Իրանի կառավարության և «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» գործողությունները։ «Մենք պահանջում ենք լարվածության անհապաղ թուլացում և միջազգային իրավունքի լիակատար պահպանում», - հավելել է նա։