Հայաստանի ապագան չի որոշվելու հանգամանքներով, Հայաստանի ապագան որոշվելու է ընտրությամբ եւ այսօր մենք կատարելու ենք այդ ընտրությունը, մենք ընտրում ենք ստեղծող եւ հաղթող պետության ճանապարհը: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը:
«Այդ ճանապարհը ունի 7 հստակ ուղղություն: Առաջին՝ մենք գիտենք,թե որտեղ պետք է լինի Հայաստանը համաշխարհային տնտեսության մեջ: Մենք մեր երկրի տնտեսության կառուցման հիմքում դնում ենք հետեւյալ սկզբունքները՝ մենք ստեղծելու ենք ժամանաակից թվային պետություն, կրթված ու հմտություններով օժտված ուժեղ մարդկանցով: Հայաստանը դարձնելու ենք միջազգային տնտեսական կենտրոն, որտեղ գործում են հստակ կանոններ եւ կարգապահություն: Գիտությունը վեր ենք ածելու տեխնոլոգիայի, իսկ տեխնոլոգիան՝ արտահանվող արդյունքի: Ստեղծելու ենք այնպիսի հարկային եւ ներդրումային միջավայր, որ Հայաստանում աշխատելն ու ներդրում անելը լինի շահավետ: Ընտրելու ենք կոնկրետ ոլորտներ եւ հենց այդ ոլորտներում դառնբալու ենք առաջատար՝ հենվելով վստահելի եւ կայուն պետական ինտիտուտների վրա: Եւ սա է մեր ընտրությունը՝ Հայաստանը դառնալու է արտադրական եւ տեխնոլոգիասկան պետություն: Երկրոդ մենք ընտրել ենք Հայաստանի արդյունաբերականացման ճանապարհը: Մենք ամբողջ երկրում ստեղծելու ենք արդյունաբերեկան գոտիների ցանց՝ Սյունիքից մինչեւ Տավուշ, Աշոցքից մինչեւ Արմավիր: Սա նշանակում է աշխատատեղեր մարզերում եւ համայնքների զարգացում: Մենք խթանելու ենք վերամշակող գյուղատնտեսությունը, խելացի ջրային համակարգերով եւ պետություն-մասնավոր հատված համակգորակցությամբ: Առաջին արդյունաբերական գոտին մենք կառուցելու ենք Աշոցքում եւ հենց այստեղից է սկսելու Հայաստանի արդյունաբերական նոր վերելքը: 3-րդ՝ մենք կառուցելու ենք փոքր ու միջին ձեռնարկատիրական կուռ համակարգ:
Ներդնելու ենք պարզ ու համաչափ այնպիսի հարկային համակարգ, որը խթանելու է զարգացումը: 4-րդ՝ մենք բացելու ենք կապիտալի նոր դարաշրջան Հայաստանում, որովհետեւ աճող տնտեսությունը պետք է ունենա սեփական կապիտալ, ոչ թե միայն պարտաքային ֆինանսավորում»,- ասել է Անանյանը:
Անանյանը շարունակելով նշել է, որ 5-րդ ուղղությունը ենթադրում է միավորել Սփյուռքիւ տնտեսական ուժը Հայաստանի զարգամցմանը, 6-րդ ուղղությունը՝ ստեղծելու են համաչափ եւ զրագացումը խթանող հարկաին նոր համակարգ եւ 7-րդ՝ կառուցելու են թվային թափանցիկ եւ վստահելի պետություն:
Մանրամասները՝ տեսանյութում:











