ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարները տեղեկացված են եղել Իրանին հասցվելիք հարվածի մասին: Այս մասին տեղեկացրել է Reuters-ը։

Իրավիճակին ծանոթ աղբյուրի տվյալներով՝ ԱՄՆ Կոնգրեսի «Ութի խմբի» անդամները՝ Կոնգրեսում հանրապետական եւ դեմոկրատական կուսակցությունների առաջնոդները, ինչպես նաեւ հետախուզության կոմիտեի ղեկավարները, Թրամփի վարչակազմի կողմից տեղեկացված են եղել ձեռնարկվող գործողությունների մասին։