Դաղստանում փետրվարի 14-ին հայտնաբերվել է դաղստանյան բանդիտական ընդհատակյա առաջնորդ Իբրահիմ Խալիլա Դաուդովը:
Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով` Դաուդովի մարմինը հայտնաբերվել է Դաղստանի Կարաբուդաղկենդի շրջանում` Գուրբուկի բնակավայերից քիչ հեռու:
Նշվում է, որ փետրվարի 10-11-ն այս շրջանում հատուկ գործողություններ են իրականացվել գրոհայիններին ձերբակալելու համար: Այդ ժամանակ 4 գրոհային էր ձերբակալվել, այդ թվում` Դաուդովի որդին:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», Դաուդովը, հնարավոր է, մասնակցություն ունի Մախաչկալայում 2011թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությանը, որի արդյունքում զոհվել էր մեկ ոստիկան, եւս 40 մարդ վիրավորվել էր:
Օպերատիվ տեղեկությունների համաձայն` Դաուդովը ղեկավարում էր Դաղստանի բանդիտական ընդհատակյա գործունեությունը` 2010թ. օգոստոսին Մահոնեդալի Վահաբովի ոչնչացումից հետո:




























