Ելնելով տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակից՝ Քուվեյթի Պետության իշխանությունները ժամանակավորապես փակել են երկրի օդային տարածքը։ Դա հանգեցրել է բազմաթիվ թռիչքների հետաձգման։ Այս մասին հայտնել է Քուվեյթում ՀՀ դեսպանությունը։
«ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին, իսկ թռիչքների հետաձգման հետ կապված հարցերով՝ ավիափոխադրող ընկերությունների ծանուցումներին։




























