Լցանավերը խուսափում են նավարկել Հորմուզի նեղուցով՝ Իրանի դեմ ԱՄՆ գրոհից հետո։

Լցանավերի երթեւեկության միջազգային համակարգերի մոնիթորինգը ցույց է տալիս, որ լցանավերի արագությունը Հորմուզի նեղուցում հասել է զրոյի, տեղեկացրել է  ILNA-ն։

Reuters-ը հայտնել է, որ մի քանի եվրոպական կառավարություններ խնդրել են իրենց դրոշներով նավարկող լցանավերին չանցնել Հորմուզի նեղուցով։

Նավթի գների վերլուծությամբ զբաղվող միջազգային կայքերը պնդում են, որ շուկայի վերաբացումից հետո սպասվում է զգալի աճ։