Հնդկաստանը խորապես մտահոգված է Իրանում եւ Պարսից ծոցի տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներով, նշվել է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, խուսափել լարվածության սրումից եւ առաջնահերթություն տալ քաղաքացիական բնակչության անվտանգությանը։ Երկխոսությունն ու դիվանագիտությունը պետք է շարունակվեն լարվածությունը թուլացնելու եւ հիմքում ընկած խնդիրները լուծելու համար։ Բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն։

Տարածաշրջանում մեր ներկայացուցչությունները կապի մեջ են Հնդկաստանի քաղաքացիների հետ եւ համապատասխան հրահանգներ են տվել՝ կոչ անելով նրանց զգոն մնալ, կապ պահպանել իրենց ներկայացուցչությունների հետ եւ հետեւել տեղի անվտանգության մարմինների հրահանգներին»,- նշել է Հնդկաստանի ԱԳՆ-ն։