Իրանը ԱՄՆ եւ Իսրայելի հարձակումից հետո պատասխան գրոհի ժամանակ բալիստիկ հրթիռներ է արձակել։

IRIB-ի տվյալներով՝ Իրանը, մասնավորապես, արձակել է նաեւ հիպերձայնային «Ֆաթթահ» հրթիռը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը առավոտյան գրոհել են Իրանի տարածքը, որոնք հանգեցրել են ավերածությունների եւ մարդկանց մահվան։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում ԱՄՆ զինվորականներին։