Իրանի Լամարդ քաղաքում չորս օբյեկտ, ներառյալ մարզադահլիճը, երկու բնակելի շրջան եւ մի սրահ դպրոցի կողքին, ենթարկվել են գրոհի Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից։ Այս մասին հայտնել է Tasnim-ը։
Գրոհի հետեւանքով զոհվել է 15 մարդ, բազմաթիվ քաղաքացիներ վիրավորվել են։
Նշվել է, որ զոհվածների թիվը կարող է ավելանալ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը առավոտյան գրոհել են Իրանի տարածքը, որոնք հանգեցրել են ավերածությունների եւ մարդկանց մահվան։
Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում ԱՄՆ զինվորականներին։





























