Իրանի Բուշեհրում հրթիռակոծման է ենթարկվել երկու օբյեկտ, տեղեկացրել է Fars-ը։

Այդ քաղաքում ԱԷԿ է կառուցվում Ռուսաստանի մասնակցությամբ։ Պայթյունները լսվել են նաեւ Թեհրանում, Գարմդարեհում, Ուրմիայում եւ Կումում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը առավոտյան գրոհել են Իրանի տարածքը, որոնք հանգեցրել են ավերածությունների եւ մարդկանց մահվան։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում ԱՄՆ զինվորականներին։