Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ամուր եւ վստահորեն վերահսկում է իրավիճակը մարտադաշտում։ Այս մասին Tasnim-ին տեղեկացրել է Խամենեիին մոտ կանգնած աղբյուրը։

Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները գրել էին Խամենեիի զոհվելու մասին։ Իրանում այդ տեղեկությունը չեն հաստատել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին եւ երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի եւ Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։