Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարության համաձայն՝ ամերիկա-իսրայելական օպերատիվ պլանը նախատեսում է մասշտաբային ռմբակոծություն, որը կշարունակվի առնվազն հինգ օր։ Այս մասին տեղեկացրել է Axios-ը։

Սակայն, ինչպես հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այդ ժամկետը կարող է փոխվել՝ կախված իրադարձություններից, ներառյալ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ճակատագիրը։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ը եւ Իսրայելը գրոհել են Իրանի տարածքը, որոնք հանգեցրել են ավերածությունների եւ մարդկանց մահվան։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում ԱՄՆ ռազմակայաններին։