Մոսկվայի Տվերսկի դատարանը հրաժարվել է բավարարել Ստալինի թոռան` Եվգենի Ջուղաշվիլիի քաղաքացիական հայցը ՌԴ Պետական դումայի դեմ, որտեղ նա պահանջում էր ժխտել այն տեղեկությունը, որի իր պապը մասնակից է լեհ սպաների գնդակահարությանը:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, Ջուղաշվիլիի իրավաբանը` Լեոնիդ Ժուրան, դատարանում հայտարարել է, որ «չկա որեւէ ապացույց, որը կհաստատեր Իոսիֆ Ստալինի մասնակցությունը Կատինում տեղի ունեցած ողբերգությանը»:
Նշենք, որ Ստալինի թոռը նման հայց առաջին անգամ ներկայացրել է 2010-ին, սակայն 2011-ի փետրվարին Ռուսաստանի Գերագույն դատարանը հայցը ետ է վերադարձրել:




























