ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը դատապարտել է Իրանի դեմ ԱՄՆ եւ Իսրայելի գրոհները՝ հայտնելով, որ դրանք վտանգի են ենթարկում ամերիկացի զինծառայողներին։
«Ես դեմ եմ պատերազմին՝ Իրանում վարչակարգը փոխելու համար, մեր զորքերը ենթարկվում են վտանգի հանուն պատերազմի»,- նշվել է Bluesky սոցցանցում տեղակայված նրա գրառման մեջ։
Իսրայելը Իրանին հարվածել է փետրվարի 28-ի առավոտյան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւս հայտնել է Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողություն սկսելու մասին։ Խոցվել են ռազմական օբյեկտներ Իրանի արեւմուտքում, երկրի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի նստավայրը, ինչպես նաեւ Մինաբ քաղաքի տարրական դպրոցը։





























