Դուբայի միջազգային օդանավակայանը վնասվել է Իրանի գրոհից հետո։ Այս մասին մարտի 1-ին տեղեկացրել է Ynet իսրայելական պորտալը։
«Գրոհ Դուբայի օդանավակայանի դեմ»,- նշվել է թելեգրամ-ալիքի հաղորդագրությունում։
Դուբայի միջազգային օդանավակայանը տարհանում են իրանական անօդաչուի հարվածից հետո։ Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։
Իսրայելը Իրանին հարվածել է փետրվարի 28-ի առավոտյան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւս հայտնել է Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողություն սկսելու մասին։ Խոցվել են ռազմական օբյեկտներ Իրանի արեւմուտքում, երկրի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի նստավայրը, ինչպես նաեւ Մինաբ քաղաքի տարրական դպրոցը։





























