Դոնալդ Թրամփը Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի մահվան հաստատումից հետո Truth Social-ի հրապարակման մեջ հայտնել է, որ դա «միակ մեծագույն հնարավորությունն է Իրանի ժողովրդի համար՝ վերադարձնելու իրեն իր երկիրը»։ Նա նաեւ տեղեկացրել է, որ Իրանում որոշ մարդիկ իմունիտետ են «փնտրում»։

«Մենք լսում ենք, որ շատերն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, զինված ուժերից, ինչպես նաեւ անվտանգության եւ ոստիկանության այլ կառույցներից այլեւս չեն ցանկանում կռվել եւ մեզ մոտ իմունիտետ են փնտրում»,- հայտնել է Դոնալդ Թրամփը։