ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը կշարունակվի անընդհատ, ողջ շաբաթվա ընթացքում կամ այնքան, որքան պահանջվի առաջադրված նպատակներին հասնելու համար։

«Զանգվածային եւ կետային ռմբակոծությունները կշարունակվեն անընդհատ, ողջ շաբաթվա ընթացքում կամ այնքան, որքան կպահանջվի առաջադրված նպատակներին հասնելու համար՝ խաղաղություն Մերձավոր Արեւելքում եւ, ըստ էության, ողջ աշխարհում»,- գրել է Թրամփն իրեն պատկանող TRUTH Social սոցցանցում։