Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածներից հետո առաջին գրառումն է հայտնվել Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի X-ի պաշտոնական էջում։
Մասնավորապես, Խամենեի հաշվում պարսկերենով հայտնվել է «Ալիի անունով» արտահայտությունը։ Խոսքը վերաբերում է Ալի իբն Աբի Թալիբին՝ Մուհամմադ մարգարեի զարմիկին, որը հատկապես մեծարվում է շիա մահմեդականների շրջանում։





























