Անցյալ տարի սպանված «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենը ցանկացել է ամուսնանալ Ուիթնի Հյուսթոնի հետ եւ սպանել նրա ամուսնուն` Բոբի Բրաունին:

MIGnews-ը, վկայակոչելով ֆրանսիական Liberation-ը, հաղորդում է, որ այդ մասին ասված է բեն Լադենի նախկին պատանդի` ֆրանսիացի գրող Քոլ Բուֆի հուշերում: Նրա խոսքով, ահաբեկիչը պատրաստվում էր երգչուհուն առանձնատուն նվիրել Խարթումա մերձքաղաքային շրջանում:

«Նա մշտապես կրկնել է Ուիթնիի անունը: Ասում էր, որ նա գեղեցիկ է, հմայիչ ժպիտ ունի, իսկական մահմեդական է, բայց ամերիկյան մշակույթի եւ նրա ամուսնու` Բոբի Բրաունի կողմից լվացած ուղեղով»,-գրել է Բուֆը «Կորած աղջկա օրագիրը» գրքում, որը հրատարակվել է դեռ 2006-ին: